Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ռոբերտ Գիշը պարգևատրվեց պատվոգրով

ՀՀ ԱՆ. Ռոբերտ Գիշը պարգևատրվեց պատվոգրով

«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Ձեր նման անվանի մասնագետի հետ»,-ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գիշի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես` ներհիվանդանոցային վարակներն արդիական խնդիրներ են և այս առումով կարևոր է աշխարհահռչակ լյարդաբանի թե՛ մեթոդաբանական, թե՛ բուժական աջակցությունը Հայաստանի մասնագետներին։

Ռոբերտ Գիշն Արմեն Մուրադյանին ներկայացրեց Հայկական լյարդաբանների ֆորումի հետ առաջիկա հինգ տարվա կայունացման ծրագրերը։ Նա ընդգծեց Հայաստանի ձեռբերումները հատկապես հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում։

Նախարարը նշեց, որ Հայաստանում շեշտը դրվում է հիմնականում կրթական ծրագրերի, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պատվաստումների կազմակերպման վրա։

Բարձր գնահատելով Ռոբերտ Գիշի աջակցությունը Հայաստանում վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման գործում` Արմեն Մուրադյանը նրան պարգևատրեց պատվոգրով։

Նշենք, որ Հայաստանի հեպատոլոգիական ֆորումի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթացող միջազգային գիտաժողովը, ուր քննարկվում են հեպատիտ Բ-ին առնչվող հարցեր, միավորել է ոչ միայն Հայաստանի և ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի առաջատար մասնագետներին, տարբեր բնագավառների բժիշկներին։

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ